Google ընկերությունը հայտարարել է Android օպերացիոն պլատֆորմով սարքերի համար Google Play-ում ավելի քան 700 հազար հավելվածի հասանելիության մասին: Դա նշանակում է, որ Android-ը հավելվածների թվով գործնականում հավասարվել է Apple-ի iOS օպերացիոն համակարգին: Այս մասին հայտնում է novosti116 պորտալը:
Ներկայում Google-ին է բաժին ընկնում սմարթֆոնների շուկայի 65 տոկոսը, իսկ Nexus 7 պլանշետային համակարգիչն ամսական վաճառվում է մեկ միլիոն օրինակով:
Նոյեմբերին պետք է սմարթֆոնների շուկա դուրս գա Nexus 4 սմարթֆոնն ու Nexus 10 պլանշետային համակարգիչը: Այնպես որ, լիովին հասկանալի է Google-ի՝ Android-հավելվածների թվաքանակի ընդարձակման ցանկությունը:
Ի հակակշռում Google-ի հաջողությունների՝ Apple-ը հայտարարել էր, որ իր iOS օպերացիոն համակարգը հավելվածների վաճառքի թվաքանակով առաջատարն է:
Apple-ը հայտարարել է նաև, որ App Store-ի գործարկումից ի վեր, ընկերությունը մշակողներին արդեն 6,5 մլրդ դոլար է վճարել: Այս ուղղությամբ Google-ը դեռևս վիճակագրություն չի ներկայացրել: