Իրանում ականի վնասազերծման փորձի ժամանակ զոհվել է 6, վիրավորվել 1 մարդ: Այս մասին հայտնում է MNA գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգի Դեհլորան տարածաշրջանում:
Իրանա-իրաքյան 8-ամյա պատերազմի ժամանակ երկրի արևմուտքում զգալի տարածք ականպատվել է: Ներկայում ջանքեր են ձեռնարկվում այդ հողերի ականազերծման ուղղությամբ: Իրանական իշխանությունների հայտարարությամբ՝ երկրի արևմտյան շրջաններում ականապատված է մնում շուրջ 3 մլն հա հող:
Քուրդիստանից իրանական խորհրդարանի պատգամավոր Էգալ Մոհամմադին հայտնել է, որ նահանգի ականազերծումը կարող է 40 տարի տևել: Նրա խոսքով՝ մեկ հեկտարի ականազերծումը կազմում է շուրջ 10 մլրդ ռիալ (815 դոլար):




































