«Յուվենթուս»-ի նկատմամբ տարած կարևոր հաղթանակից հետո «Ինտեր»-ի կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն կիսվել է տպավորություններով:
«Մարզիչն այս խաղում այլ մոտեցում էր ցուցաբերել, որը տարբերվում էր նախորդ խաղերից: Մենք քաջատեղյակ էինք, թե որոնք են «Յուվե»-ի հաղթաթղթերը, բայց գիտեինք նաև, որ պետք է անպայման գրոհեինք հաղթելու համար:
18-րդ վայրկյանին գոլ բաց թողնելը երբեք էլ հաճելի չէ, սակայն մենք շատ լավ արձագանքեցինք ու կարողացանք հաղթել:
Մենք հստակ նախագիծ ունենք, որով ցանկանում ենք հասնել հաջողության: Հուսով ենք` սա կլինի դեպի սկուդետոն տանող ուղու սկիզբը»,- Կամբիասոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:









































