Աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Պրոստը կարծիք է հայտնել «Ֆորմուլա 1»-ի այս մրցաշրջանում Ֆերնանդո Ալոնսոյի ու Սեբաստիան Ֆետելի պայքարի մասին:
«Ես չեմ կարող առանձնացնել նրանցից որևէ մեկին, քանի որ նրանք հանդես են գալիս տարբեր թիմերում, վարում են տարբեր մեքենաներ ու ունեն տարբեր ոճեր: Նրանք տարբեր պայմաններում են, բայց ցույց են տվել իրենց ողջ ուժը:
Օրինակ՝ շատերն ասում են, որ Ֆետելը ուժեղ է միայն պոլ-պոզիշնից մեկնարկելիս, իսկ Ալոնսոն ապացուցել է, որ կարող է անցկացնել հիանալի մրցարշավներ: Նա կարող է մեքենաների շարասյան միջով սլանալ ավելի թույլ մեքենայով, քան «Ռեդ Բուլ»-ն է,- Պրոստի խոսքերն է մեջբերում Sport360-ը: