Այսօր Դամասկոսում՝ «Դամասկոսյան վարդ» հյուրանոցի և արհմիությունների կենտրոնակայանի մոտ, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով սիրիական հեռուստատեսությանը: Նախնական տվյալներով՝ կան մի քանի վիրավորներ:
Սիրիական հեռուստատեսության մեկնաբանությունում նշվում է, որ պայթյունը կազմակերպել են «ահաբեկիչները»: Սիրիայի իշխանություներն այդպես են անվանում զինված ընդդիմությանը, որը պայքար է մղում նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ:






































