Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՀՀ իշխանությանը հանգամանքներն են դրդում Մոսկվայից բացարձակ կախվածության. Եվգենի Կիսելյով

ՀՀ իշխանություններին հանգամանքներն են դրդում ՌԴ-ից բացարձակ կախվածության՝ ով էլ լինի իշխանության ղեկին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կիևում բնակվող ռուս հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբան, НТВ հեռուստատեսության նախկին ղեկավար, «Մոսկովյան լուրեր»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Կիսելյովը՝ անդրադառնալով հայաստանյան արտաքին քաղաքականությանն ու ՌԴ-ից կախվածությանը:

Կիսիլյովն անկեղծորեն նշեց, որ այնքան էլ ուշադիր չի հետևում հայաստանյան արտաքին քաղաքական զարգացումներին, որպեսզի ճիշտ մեկնաբանի այն: Նա նշեց, որ որքան հասկանում է՝ Հայաստանի շուրջ կա թշնամական միջավայր, ոչ այնքան բարեկամական հարևանություն, ԼՂ հակամարտություն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ուղիների, տնտեսական ու բնական ռեսուրսների բացակայություն, կախվածություն ՌԴ-ից այն հարցերում, ինչպիսիք են արտաքին անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը: Ըստ նրա՝ իհարկե, այս հանգամանքները դրդում են ՀՀ իշխանություններին, ով էլ այնտեղ լինի՝ նոր, թե հին, Մոսկվայից կախվածության չափազանց բարձր մակարդակի:

«Այս պատճառով էլ տեղի ունեցավ այն կուլբիտը, որն իրականացրեց Ուկրաինայի գահընկեց իշխանությունը: Պատրաստվում էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, հետո միանգամից փոխեցին որոշումը՝ ասելով, որ բարեկամություն ենք անելու ՄՄ-ի հետ: Ուկրաինան դա կուլ չտվեց, Ուկրաինան ապստամբեց: Թեև այդ ասոցիացիան չէր տալու արտոնություններ՝ ԵՄ անդամակցության համար: Ասոցիացիան սկզբում կհանգեցներ տնտեսական բարդությունների, մարդկանց նյութական վիճակի ժամանակավոր վատթարացման, բայց նրանք այդպես ցանկացան փոփոխությունների հասնել:

Հայաստանում դա, ինչպես ես եմ հասկանում, տեղի չունեցավ, այլ իրավիճակ էր. ցանկացած երկիր իր առանձնահատկությունն ունի»,- ասաց Եվգենի Կիսելյովը՝ հավելելով, որ հասկանում է, թե սկզբունքորեն աշխարհում չկա ոչ մի բացարձակ հաջողակ երկիր, որտեղ լինի զտարյուն ժողովրդավարություն:

Նրա խոսքով՝ ամեն դեպքում կարելի է օրինակ բերել Ասիայի առանձին երկրներին, Լատինական Ամերիկային, որոնք իրենց զարգացման որոշակի փուլերում հասել են հաջողությունների՝ միևնույն ժամանակ ապրելով ավտորիտար և նույնիսկ տոտալիտար դիկտատուրայի պայմաններում:

Նա հորդորեց չմոռանալ նաև, որ գործոններ են նաև պատմական, կրոնական, մենթալիտետային առանձնահատկությունները այն երկրների, ինչպիսիք են Թաիլանդը, Սինգապուրը, Մալայզիան, Չինաստանը, Ճապոնիան, թեև այդ երկրներն այլ քաղաքակրթությունում են: Իսկ եթե խոսենք եվրոպական, քրիստոնեական քաղաքակրթության մասին, ապա աշխարհում չկա քրիստոնեական մի երկիր, որը լինի տնտեսապես ու սոցիալապես հաջողակ և չզարգանա ժողովրդավարական արժեքների ուղով:

«Ուստի վաղ թե ուշ դա տեղի կունենա նաև Հայաստանում»,- նման կարծիք հայտնեց Եվգենի Կիսելյովը:

Կիսելյովի հետ «Առաջին լրատվական»-ի ամբողջական հարցազրույցը՝ շուտով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում