Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ըստ իսպանական լրատվամիջոցների, գոհ է «Սելտա»-ի դեմ հանդիպման արդյունքից: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 3:1 հօգուտ կատալոնյան թիմին:
«Մենք որոշել էինք հանդես գալ երեք պաշտպանով, սակայն խաղի ընթացքում ստիպված էինք փոփոխություն կատարել ու հանդես գալ չորս պաշտպանով: Դա պայմանավորված էր նրանով, որ հյուրերը խաղում էին 4-3-2-1 տակտիկական դասավորվածությամբ: Մենք գրանցեցինք լավագույն մեկնարկը թիմի պատմության մեջ ու շարունակելու ենք շրջանցել ռեկորդներ: Մեր արդյունքը վկայում է մեր ֆուտբոլիստների ցանկությունը: Ցանկանում եմ խոսել Վիլյայի մասին: Նա արդեն պատրաստ է 90 րոպե հանդես գալ: Եթե Վիլյան պարբերաբար դաշտ դուրս գա, բնականաբար հաճախակի գոլերի հեղինակ կդառնա: Ցավալի է, որ Ադրիանոն վնասվածք ստացավ: Հույս ունեմ՝ Պույոլն ու Պիկեն շուտ կվերադառնան»,- ասել է Վիլանովան:










































