Մանհեթենում շաբաթ երեկոյան վերականգնվել է էլեկտրականությունը: Նյու Յորքը վերադարձրել է իր նախկին փայլուն տեսքը` հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Հինգ օր Ներքին Մանհեթենը մնացել էր առանց էլեկտրականության, ջեռուցման, տաք ջրի և ուներ լքված տեսք: Այստեղ չեն աշխատել խանութները, ռեստորանները և մինչ օրս չի կարգավորվել տրանսպորտի աշխատանքը:
8 միլիոնանոց Նյու Յորքում, որը դարձել էր «Սենդի»-ի էպիկենտրոնը, առանց էլեկտրականության էր մնացել 900 հազար մարդ:
Նյու Յորքում զոհվել է 42 մարդ: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ քաղաքը աղետից հետո վերականգնվում է, և արդեն երկուշաբթի` մեկշաբաթյա դադարից հետո, երեխաները կգնան դպրոց:








































