Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, թիմի պաշտպան Ադրիանո Կորեան չի կարողանա հանդես գալ շուրջ երեք շաբաթ:
Ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Բարսելոնա» – «Սելտա» հանդիպմանն ազդրի վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց կատալոնյան թիմի՝ 3:1 հաշվով հաղթանակով:
Ադրիանոն վնասվածքն ստացավ առաջին կեսի ավարտին: Հատկանշական է, որ խաղի 21-րդ րոպեին նրան հաջողվեց բացել հանդիպման հաշիվը:







































