«Մթնշաղ» բեսթսելերի հեղինակը կարող է գրել հայտնի վեպի շարունակությունը:
Ինչպես տեղեկացնում է Entertainment Weekly պարբերականի կայքը` այս մասին նա հայտարարել է «Մթնշաղ. Սագա. Արևածագ-2»-ին նվիրված մամլո ասուլիսի շրջանակներում:
«Ես նախատեսում էի գրել ևս մի քանի գիրք: «Մթնշաղում» կան նաև այլ կերպարներ, որոնք կարող են դառնալ գլխավոր: Ես չեմ պատրաստվում շարունակությունը գրել հենց հիմա, բայց ով գիտի, թե ինչ կլինի հինգ տարի հետո»,- ասել է Մայերը:
Հավանական է, որ նոր գրքերի սյուժեն կկառուցվի Ջեյկոբի (ում կերպարը մարմնավորում է Թեյլոր Լոթները) և Ռենեսիմի շուրջ:
Մամլո ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, որ չի կարող գրքի շարունակությունը հանձնել մեկ այլ հեղինակի:
«Կարծում եմ`դա շատ ծանր կլիներ ինձ համար: Այդ գրքերն ինձ համար կարծես հարազատ երեխաներ լինեն»,- նշել է նա:









































