Եթե հեռուստագովազդը պետք է հիշվի, ռուսական գովազդների այս հավաքածուն անկասկած լուծում է այդ խնդիրը:
«Դժոխային սկյուռ» անունով կրծողը` իշխանությունների թողարկած գովազդում, 50-ֆունտանոց լեզվով կինը և երշիկ-մարդը. ահա ամենատարբեր ապրանքներ վաճառելու համար ստեղծված գովազդների հերոսներից մի քանիսը:
Դատեք ինքներդ…
1. Ըմպելիքի գովազդում բառախաղը կոչ է անում սպանել կանանց:
Crazy Cola ըմպելիքի այս գովազդի հերոսին հետապնդում են մարդանման պահպանակներ հիշեցնող ինչ-որ էակներ: Հետո նա նրանց հետ կռվում է:
Նշանաբանն է. «Թրջիր այս ձանձրույթը» (Замочи эту скуку), որը միայն մեկ բառով է տարբերվում «Թրջիր այս քածին» (Замочи эту суку)` ռուսական արտահայտությունից, կոչ է անում սպանել կամ որևէ մեկին` անկախ սեռից, կամ կոնկրետ կնոջ:
2. Մազերը թափված սկյուռն ալկոհոլիզմի մասին դասախոսություն է կարդում:
«Դժոխային սկյուռ» անունով կրծողը մասնակցում է ալկոհոլիզմի վնասները ցույց տվող ծրագրին, որին աջակցում է կառավարությունը:
Նա նայում է տեսախցիկին և ասում. «Գիրանո՞ւմ եք: Այդ դեպքում ես գալիս եմ ձեզ մոտ»:
3. Անվտանգության ամրագոտիներ… եթե նա բաժանվելիս չափազանց շատ բան չի ուզում:
Այս գովազդի հերոսուհին նստած է ավտոմեքենայում, որը վարում է նրա ամուսինը, առանց ամրագոտին օգտագործելու:
Նախ` նա հայտարարում է, որ լքում է նրան, հետո աստիճանաբար նրան հասկացնում է, որ վաղուց է նրան դավաճանում, որ նրանից կվերցնի երեխային, և որ դատարանը բնակարանն իրեն կտա:
Հետո նա ասում է. «Ի՞նչ ես լռում: Ի՞նչ է, քեզ ոչինչ պետք չէ՞»:
«Ամենը, ինչ ինձ պետք է, ես արդեն ունեմ` ամրագոտի»,- պատասխանում է ամուսինը և վթար ստեղծում:
4. Կիսամերկ պարուհիները ցույց են տալիս, որ անվադողերը հրաշալի են:
Այս գովազդում անվադողերը գրեթե չեն երևում, փոխարենը`տեսնում ենք կիսամերկ կանանց պար:
5. Մերկ մանեկեններ, սեքս-տիկնիկներ և Լենինի դամբարանի պայթյուն… սա բանկի գովազդ է:
Գովազդն ուղեկցվում է սովետական հայտնի ընդհատակյա «Կինո» խմբի երգով, որը հնչում է այսպես. «Նրանք ապրում են սարդոստայնում, մենք` համացանցում, ուստի հետո մենք կգործենք»:
6. Skittles–ի գովազդը ևս տարօրինակ է:
Սյուժեն մոտավորապես այսպիսին է. արջը թավալվում է Skittles-ի մեջ: Գյուղացիները վախենում են նրանից: Արջը մոտենում է, պառկում մեջքի վրա` լուռ և խաղաղ: Գյուղացիները նրա մորթու վրայից դրաժե են ուտում:
7. 50-ֆունտանոց լեզվով կնոջ հարձակումը:
Վառվող կինը, նախանձելով պաղպաղակը ձեռքին տղային, անհավանական երկար լեզվով լիզում է պաղպաղակը:
8. Կինը մտածում է երշիկ-մարդու հետ իր հարաբերություների մասին
Ինքներդ դիտեք…









































