Իսպանացի արձակագիր Խավիեր Մարիասը հրաժարվել է 20,000 եվրո ազգային գրական մրցանակից, որը նրան շնորհվել էր «Զավթում» վեպի համար, հայտնել է The Daily Telegraph-ը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ` Իսպանիայի ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկը շնորհակալություն է հայտնել ժյուրիին, սակայն ասել է, որ չի կարող ընդունել մրցանակը:
Մարիասի խոսքով` ինքն ամբողջ կյանքում խուսափել է պետական հիմնարկների և իշխանության հետ կապ ունենալուց` անկախ նրանից, թե որ կուսակցությունն է կառավարել: Նա հայտարարել է, որ չի ուզում վերցնել գումարը, նաև չի ուզում, որ իրեն դիտարկեն որպես հեղինակի, որը որևէ քաղաքական ուժի է աջակցում: Նրա կարծիքով` քաղաքական գործիչները չպետք է ազդեն մշակույթի վրա:











































