Իրանական Fars News. լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում անցկացված հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ երկրում առկա են 9,719,000 անգրագետներ: Այս մասին հայտարարել է Անգրագիտության վերացման ազգային շարժման ղեկավար Ալի Բագերզադեն:
Վերջինիս խոսքերով` անգրագետ են համարվում 6 տարեկանից բարձր և գրել, կարդալ, հաշվել և Ղուրան կարդալ չիմացող անձինք. «Անգրագետներից 456,000-ի տարիքը տատանվում է 10-49-ի միջև: Ընդունվել է ծրագիր` ըստ որի 5 տարվա ընթացքում անգրագիտության մակարդակը պետք է զգալիորեն կրճատվի:
Անգրագետների այդ քանակը շատ մեծ չէ Իրանի նման երկրի համար, որոնք կազմում են ընդհանուր բնակչության ընդամենը 6.8 տոկոսը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների կրթական մակարդակը` պետք է նվազեցնել անգրագետների քանակը»:









































