Ստացած վերքերից մահացել է երեք շաբաթ առաջ ինքնահրկիզում կատարած ալբանացին, գրում է BBC-ին:
Լիրակ Բեյկոն մահացել է Իտալիայի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկում:
Նախկին քաղբանտարկյալ Բեյկոն ինքնահրկիզման էր դիմել ի նշան կառավարության դեմ բողոքի, որը հետաձգում էր փոխհատուցումների վճարումը կոմունիստական վարչակարգի զոհերին:
Լիրակ Բեյկոն այն 20 նախկին քաղբանտարկյալների թվում էր, ովքեր հացադուլ էին հայտարարել` պահանջելով Ալբանիայի իշխանություններից կատարել փոխհատուցումների վճարումների վերաբերյալ իրենց խոստումները:
Ալբանիայի կառավարությունը գտնում է, որ նախկին քաղբանտարկյալների ակցիան քաղաքական ենթատեքստ ունի:








































