Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ Եգիպտոսի տարածքում բարձրացել է ահաբեկչությունների վտանգը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով Foreign Office հաղորդագրությանը, Եգիպտոսում ահաբեկչության վտանգի գնահատականը «սովորականից» փոխվել է «բարձրի»: Գնահատականը տրվել է այն բանից հետո, երբ Եգիպտոսի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել էր մի խմբավորում, որը նախատեսել էր ահաբեկչություններ իրականացնել զբոսաշրջիկների դեմ:
ITAR-TASS-ի տեղեկատվության համաձայն` Բրիտանիայի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չմեկնել Հյուսիսային և Հարավային Սինայ: Որպես մեկ այլ վտանգավոր գոտի` Foreign Office մատնանշել է Եկատերինայի մենաստանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Թագավորության ԱԳՆ-ն բրիտանացիներին կոչ է արել դուրս չգալ հանգստյան գոտու սահմաններից և զերծ մնալ Թահրիր հրապարակ այցելությունից, որտեղ վեջին ժամանականերս հաճախակի են դարձել կանանց վրա հարձակումները:









































