MINI ընկերությունը համարել է, որ շուրջ երկու տարի առաջ հայտնված Countryman-ի համար, արդեն ժամանակն է փոփոխություններ անել: Մշակված փոփոխությունները խոր բնույթ չեն կրում, հիմնականում վերաբերում են ինտերիերին:
Մեքենան կառաջարկվի ևս երկու գույնով` պղնձագույն և կարմիր մետալիկ: Սրահում կատարված փոփոխություններից, որ առաջինը նշվում է բրիտանական ավտոարտադրողի մամլո հողորդագրության մեջ, ապակիները կառավարող սեղմակների տեղադրման վայրի փոփոխությունն է` դրանք ասյուհետ գտնվելու են դռների վրա: Դռների վրա են գտնվում նաև հետևի տեսադաշտի հայելիների էլեկտրոնային կառավարման կոճակները:
Թեթևակի մոդեռնացված են հետևի նստելատեղերը` այժմ անհատական նստելատեղերի փոխարեն տեղադրված է երեք մարդու համար նախատեսված բազմոց: Քանի որ դա կարող է որոշ գնորդների դուր չգալ, ուստի անհատական նստելատեղերը որպես հավելում են առաջարկվում, որը ոչ մի կերպ չի ազդում մեքենայի գնի վրա: Առջևի վահանակը նոր շունչ է ստացել մոդեռնացված արագաչափի և օդորակչի շնորհիվ:
Մյուս տեխնիկական բոլոր չափանիշները նույնությամբ պահպանվել են:









































