Եթե նախագահական ընտրություններում Բարաք Օբաման հաղթի, ապա դատելով ամեն ինչից, ԱՄՆ ադմինիստրացիայի ղեկավարությունում մի շարք փոփոխություններ տեղի կունենան: Իսկ Միթ Ռոմնիի հաղթանակը կհանգեցնի երկրի ղեկավարության ընդհանուր փոփոխությանը, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Միթ Ռոմնիի արտաքին քաղաքականության ծրագիրը հաճախ են անվանում Ռոնալդ Ռեյգանի ծրագրի թարմացված տարբերակ, որն առաջնորդվում էր «Խաղաղություն ուժի միջոցով» բանաձևով:
Միթ Ռոմնին բազմիցս ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կարող են և պետք է գործեն միայնակ, այլ ոչ թե միջազգային կոալիցիաների կազմում: Այս հարցում Ռոմնիի և Օբամայի տեսակետները շատ տարբեր են:








































