Շվեյցարիայում շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնող խումբը բավական թվով ստորագրություններ է հավաքել ներգաղթի մասին հանրաքվե անցկացնելու համար:
Շվեյցարիան գերբնակեցվել է, իսկ բնական ռեսուրսները գտնվում են սպառնալիքի տակ:
1990 թվականից Շվեյցարիայում 140 տոկոսով աճել է բնակչության թիվը և երկրում պահանջում են սահմանափակել ներգաղթը: Շվեյցարիայում ապրում է 8 միլիոն մարդ, ընդ որում՝ նրանց մոտ ¼-ը օտարերկրացիներ են, հաղորդում է BBC-ն:
«»
«Գերբնակեցումից տառապում է բնությունը, իսկ կյանքի որակը վատանում է»,- հայտարարել է ակտիվիստներից մեկը, Շվեյցարիայի շրջակա միջավայրի պահպանման նախարարության նախկին տնօրեն Ֆիլիպ Ռոկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուլտրաաջ «Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության» ազգայնականները ծրագրում են երկրի ներգաղթյալների հանդեպ վերաբերմունքը խստացնել:






































