Հաղորդավար Արմեն Չիբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է. «Անբարոյականությունն այլևս սահման չունի մեր երկրում: Հոգևորականներն ու աղանդավորները բացահայտորեն լծված են նույն գործին՝ նոր աղանդավորական կազմակերպության քարոզին՝ բնականաբար բարձրաստիճանների թողտվությամբ:
Ես ժամանակին պայքարել եմ աղանդավորական կազմակերպությունների դեմ. հետաքննական ֆիլմ եմ նկարահանել, մտել Եհովայի վկաների մեջ , ուսւմնասիրել: Ինձ առաջարկեցին նկարահանել երկրորդ ֆիլմը , իսկ ես հրաժարվեցի՝ ոչ միայն սուբյեկտիվ պատճառներից ելնելով, այլև հասկացել էի մի պարզ և բոլորին հայտնի ճշմարտություն. աղանդավորների դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոցը լռությունն է և արհամարանքը, ցանկացած այլ մեթոդ կամա, թե ակամա գերազանց PR է աղանդավորների համար:
Ամենասարսափելին այն է, որ այս մասին գիտի
հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր սպասավոր, նաև Վեհափառը, բայց արի ու տես , որ մի քանի օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներով ու սոցցանցերով «թրաշով» սքեմավորներն ու կասակածելի ծագման ինչ-որ «ջահելներ» ջանք ու եռանդ չեն խնայում իբր պայքարելու և հակաքարոզելու նոր աղանդավորական կազմակերպությունը , բայց իրականում շատ լավ քարոզելու այն: Տպավորություն է ստեղծվում , որ այդ նոր աղանդավորական կազմակերպությունը վճարել է ոմանց նման գովազդ իրականացնելու համար: Բոլորին է հայտնի՝ ցանկացած հակաքարոզ, միևնույն է, քարոզ է , երեբմն՝ ավելի արդյունավետ:
Իսկ Ֆեյսբուքյան հանրության մի շարք ներկայացուցիչներ՝ ոմանք չհասկանալով , ոմանք էլ գիտակցաբար, ջուր են լցնում աղանդավորների ջրաղացը խիստ հայրենասիրական, բայց փուչ ելույթներով: Ուզո՛ւմ եք պայքարել՝ լռե՛ք և արհամարե՛ք և զերծ պահեք մարդկանց գայթակղությունից:
Մի խորհուրդ էլ հոգով ռուսալեզներին. մի փորձեք օգտագործել յուրաքանչյուր առիթ Արևմուտքը վարկաբեկելու և ձեր ռուս տերերին հաճոյանալու համար: Բոլոր տեղյակ մարդիկ էլ լավ գիտեն, թե ինչ դեր են խաղում և ում են ծառայում աղանդավորական կազմակերպությունները, որոնց և՛ ղեկավարները և՛ անդամներն, ի դեպ, հայեր են, հատկապես ընտրությունների ժամանակ: Պետք չի մարդկանց աչքերին թոզ փչել: Մեր աղանդավորները մեծամասամբ հովանավորվում և ֆինանսավորվում են ոչ թե արևմուտքից, այլ հենց մեր երկրի ներսից»:







































