Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հոկտեմբերի 27-ի դասերի մասին

«Ավելի լավ է դաս չքաղենք Հոկտեմբերի 27-ից. ողբերգության հետևանքը ոչ միայն անհանդուրժողականությունն էր, այլև այստեղ քաղաքական շատ լուրջ դրդապատճառներ կային՝ և՛ ներսի, և՛ դրսի հետ կապված: Միակ դասն այն պետք է լինի, որ պետական կառավարման մարմինը պետք է աշխատի համագործակցային սկզբունքների վրա, իրար վստահեն, և որևէ մեկը մյուսի թիկունքում վատ բաներ չխոսի կամ համաձայնությունների չգա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի դասերի մասին:

Այդ օրերին, տիկին Բախշյանի խոսքերով, պետության ճակատագիրը օդից էր կախված: «Այն, ինչ կատարվեց այդ օրերին, լուրջ հետևանք կարող է թողել մեր պետության վրա. ինչ-որ ուժեր ուզում են սասանել մեր պետության հիմքերը, բայց մենք դա թույլ չենք տա»,- հիշել է Անահիտ Բախշյանը 1999 թ. հոկտեմբերի 30-ին ասած իր խոսքերը՝ նշելով, որ թեև իր ամուսինը ևս Հոկտեմբերի 27-ի զոհերի թվում էր, սակայն ողբերգությունը միայն անձնական չէր:
Ա. Բախշյանի խոսքերով՝ պետք է լինեն անձինք, որ պետական շահը վեր դասեն ամեն ինչից:

Լրագրող Հարություն Հարությունյանն էլ նշել է, որ Հոկտեմբեր 27-ը հենց այնպես չստացվեց. «Դրանից առաջ արդեն հասարակությանը նախապատրաստում էին: Այդ անհանդուրժողականության մթնոլորտը կար Հոկտեմբերի 27-ից առաջ»: Ա. Բախշանի այն դիտարկմանը, թե Հանրային հեռուստաընկերությունը նպաստեց թե՛ Հոկտեմբերի 27-ի, թե՛ Մարտի 1-ի դեպքերի կայացմանը, Հարություն Հարությունյանը, ով այդ ժամանակներում Հանրային հեռուստաընկերությունում էր աշխատում, նշել է, որ Հանրայինը չէ, որ Հոկտեմբերի 27-ի կամ Մարտի 1-ի համար մեղավոր է. «Հոկտեմբերի 27-ից հետո եղել է մի շրջան, որ ես անազատության մեջ եմ եղել՝ կեղծ ցուցմունքի հիման վրա, երբ դուրս եկա, իմացա, որ մի քանի լրագրողներ ստացել են 700 դոլար կանխիկ գումար ամեն ամիս, որ ուղղորդեն իրենց նյութերը: Նրանք ոչ Հանրայինի աշխատակիցներ էին, ոչ էլ թերթի խմբագիր: Նրանք ուղորդում էին ժողովրդի և զոհերի հարազատներին: Փող էր պետք, անում էին»:
՛
«Ազգային միացյալ նախաձեռնության» համակարգող Շանթ Հարությունյանն էլ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը անհանդուրժողականության հետևանք չէր, պետության հիմքերն էլ դրսից չէին սասանում: Հոկտմբերի 27-ին պետությունը չեն գլխատել: Պետությունը գլխատվեց անկախությունից ի վեր, երբ կեղծվեցին ընտրությունները: Ընտրությունները կեղծողներն են պետությունը գլխատել: Ես Վազգենին հարգում եմ, հետը աշխատել եմ, բայց երբ ասաց, որ հարյուր տոկոս ձայն էլ ընդդիմությունը հավաքեր, իշխանությունը չէինք զիջի, այդտեղ պետությունը մեռավ: Դա նշանակում է, որ երեք միլիոն բնակիչ ստրուկ է»: Շանթ Հարությունյանը դաս է համարում օտար պետություններին, առաջին հերթին Ռուսաստանի կայսրությանը չծառայելը, որի ԿԳԲ-ն, նրա խոսքերով, Հոկտեմբերի 27-ին պաշտոնյաներին գնդակահարեց, Մարտի 1-ին՝ ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում