Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու հոգևորականներն ու պահպանողական քաղաքական գործիչները կխոչընդոտեն միասեռ ամուսնություններն օրինականացնելու՝ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի ծրագրին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Կրուա» կաթոլիկ թերթը:
Սպասվում է, որ Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Անդրե Վեն-Տրուան շաբաթ օրը Լուրդ քաղաքում հոգևորականների ամենամյա հավաքի ժամանակ հանդես կգա նոր օրենքի դեմ բողոքի կոչով:
«Ֆրանսիայի համար եզակի դեպք` կաթոլիկ եկեղեցին տոն է տալիս քաղաքական ընդդիմությանը: Քահանաների ձայնը գնալով ավելի լսելի է դառնում»,- գրում է «Կրուա»-ն:
«Ազգային ճակատ» ուլտրաաջ խմբակցության ղեկավար Մարին Լե Պենը և այլ ընդդիմադիր ղեկավարներ կողմ են արտահայտվել ավանդական ամուսնությունները խրախուսող զանգվածային ցույցեր կազմակերպելու առաջարկին:










































