Google Now-ն` Android-ամարթֆոններում անձնական օգնականը, առանց սարքերի տերերի իմացության հաշվել է, թե քանի քայլ են նրանք արել կամ հեծանվով ինչ հեռավորություն են անցել: Պարզվել է, որ այդ գործառույթը հավելվածում վաղուց է եղել, սակայն` «թաքնված»։
Google Now-ն ծառայություն է, որը հետևում է, թե որտեղ է գտնվում սարքն օգտագործողը և նրան օգտակար տեղեկություն է հուշում (օրինակ` գները մոտակա սրճարանում): Ըստ Droid Life-ի` հավելվածն արդեն երկար ժամանակ տեղեկություն է հավաքում օգտագործողի անցած տարածության մասին, սակայն միայն հիմա է այդ գործառույթի մասին հայտնի դարձել: Օգտվողները վերջին ամիսների իրենց տեղաշարժի վիճակագրությունը տեսնելու հնարավորություն են ստացել:
Մարդկանց արձագանքը նորույթին միանշանակ չի եղել: «Շուտով Google Now-ն կիմանա նաև այն, որ ես Ծննդյան օրերի երեկույթից հետո անկողին եմ մտել իմ քարտուղարուհու հետ»,- զայրացած ասել է Stocker-ից օգտվողներից մեկը: Իսկ hfoster52 անունով օգտատերը գոհ է նորարարությունից. «Ամեն առավոտ ես օգտվում եմ Google Now-ից: Այսօր ես նայել եմ էկրանին և զարմացել` իմանալով, թե որքան քիչ եմ քայլում: Հավելվածն ինձ այլ օգտակար տեղեկություններ էլ է տվել: Ես չեմ պատկերացնում, որ կգնեմ առանց Google Now-ի հեռախոս»:
Օգտվողների մեծ մասը դժգոհել է հավելվածի բերած վիճակագրության անիրական լինելուց: