Մոսկվայում կալանք է դրվել Ուզբեկստանի նախագահի դստերը` Գյուլնարա Կարիմովային պատկանող բնակարանի վրա: Դա տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում, որը կապված է այդ երկրից բջջային օպերատոր «Ուզդունռոբիտի» երկրից դուրս բերելու հետ, որը «МТС»-ի դուստր կազմակերպությունն է,- «Интерфакс»-ին հաղորդել է Մոսկվայի իրավապաշտպան մարմինների աղբյուրը:
«Կարիմովայի բնակարանը կալանքի տակ առնելու մասին որոշումը դատարանը վերջերս է կայացրել»,- նշել է լրատվական գործակալության զրուցակիցը:









































