Նորվեգիայի պետական թոշակային հիմնադրամը (Government Pension Fund Global), որն ավելի հայտնի է «Նավթային հիմնադրամ» անվամբ, ներդրումներից ստացել է 167 միլիարդ նորվեգական կրոն (22,64 միլիարդ եվրո), գրում է RBK-ն:
Հիմնադրամի երրորդ եռամսյակի հաշվետվության տվյալների համաձայն՝ «Նավթային հիմնադրամի» ակտիվների համախառն արժեքը կազմել է 505 միլիարդ եվրո, ինչը 21,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
2012թ. երրորդ եռամսյակում ակցիաների ներդրումներից եկամուտը կազմել է +6.5%, իսկ ամրագրված հասույթ ունեցող օբյեկտներում կատարված ներդրումների եկամուտը՝ +2,2%:
Նորվեգական թոշակային հիմնադրամը մեծությամբ երկրորդ պետական ներդրումային հիմնադրամն է աշխարհում:









































