Սիրիացի ապստամբները գրավել են ռազմական կարևոր նշանակություն ունեցող, Իդլիբում տեղակայված Սարաքեբ քաղաքը:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, սիրիական կառավարական բանակի վերջին ստորաբաժանումները նոյեմբերի 2-ին լքել են քաղաքը: Այսպիսով, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ անցել է ապստամբների վերահսկողության տակ:
Սարաքեբի ռազմավարական նշանակությունն այն է, որ քաղաքում հատվում են Հալեպ տանող երկու մայրուղի: Դրանցից մեկը Սիրիային հյուսիսային մայրաքաղաքը կապում է Լաթաքիա նավահանգստին, իսկ երկրորդը՝ Դամասկոսին։
Սարաքեբի կորուստը զգալիորեն կբարդացնի սիրիական կառավարական զորքերի մատակարարումը: Ավելի վաղ ապստամբները գրավել էին նաև Մաարաթ Ալ-Նուման քաղաքը, որը նույնպես գտնվում է Հալեպը Դամասկոսին կապող մայրուղու վրա:
Սիրիական կառավարական լրատվամիջոցները դեռևս չեն անդրադարձել այս տեղեկությանը:









































