Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ուսանողների ֆինանսական օժանդակության ծրագրերը շարունակական կլինեն. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն օրակարգի` խորհուրդը հաստատել է հիմնադրամի նոր կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև 2013 թ. բյուջեն: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշվել է, որ հաջորդ տարի ավելանալու են սոցիալական ուղղվածության ծրագրերը, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մարդկանց համար։

Վարչապետ Սարգսյանը կարևորել է ՀՀ կառավարության հետ համատեղ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի (60 միլիոն դրամ) շարունակական իրականացումը. «Խոսքն այն մասին է, որ ուսանողները, սահմանված օբյեկտիվ չափանիշներով, իրենց շարքերից ընտրում են ֆինանսական աջակցության կարիք ունեցողներին, և հիմնադրամն օգնում է նրանց` վճարել ուսման վարձը: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետ ընթացքը` առաջարկվում է 2013 թ. բյուջեով ևս ֆինանսական միջոցներ նախատեսել սոցիալապես անապահով կամ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին աջակցելու համար: Կառավարությունը նույնպես օժանդակում է այս ծրագրին` պետական բյուջեից հատկացնելով գումարի մի մասը:

Երկրորդ կարևոր ուղղությունը երիտասարդների համար իրականացվող ծրագրերն են, որովհետև մշտապես հարց է հնչում. ինչպե՞ս կարող են երիտասարդական կազմակերպությունները դիմել հիմնադրամին, դառնալ շահառու և մասնակցել դրանց:

Երրորդ` այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ: Հասարակական և երիտասարդական կազմակերպությունները պետք է վստահ լինեն, որ ազատ մրցակցային պայմաններում կարող են դառնալ շահառու և մասնակցել ծրագրերի իրականացմանը»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների հետ համատեղ 40 միլիոն դրամի սահմանում աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայ ուսանողներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի գործադիր տնօրենին` ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել 2013 թ. բոլոր ծրագրերի, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների` ծրագրերին մասնակցելու և ֆինանսավորում ստանալու հնարավորությունների վերաբերյալ:

Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հավանությանն են արժանացել հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, ինչպես նաև կազմակերպվող և աջակցող ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման կարգերը: «Մենք հաստատում ենք ձեր գործունեությանը վերաբերող կարգեր, որպեսզի այն լինի հրապարակային և վերահսկելի»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նիստում ընտրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2012 թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող կազմակերպությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում