Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հղի կանայք ավելի շատ մտածում են ուղեղի աջ կիսագնդով` հաղորդում է Rosbalt.ru-ն:
Հետազոտողները նման եզրակացության են եկել հետևելով 39 հղի կանանց հղիության ողջ ընթացքում, ինչպես նաև մայրության առաջին մի քանի ամիսը:
Ըստ գիտնականների` հղի կանայք ավելի շատ մտածում են աջ կիսագնդով, քանի որ հենց այնտեղ է գտնվում էմոցիոնալ հմտությունների համար պատասխանատու հատվածը: Միևնույն ժամանակ, տրամաբանական հմտությունների համար պատասխանատու ձախ կիսագունդը ավելի քիչ է գործում:
Հենց դրանով են գիտնականները բացատրում հղի կանանց վարքագիծը:












































