Չինական Գուանդուն նահանգի դատարանը 130 հազար դոլար փոխհատուցում է տրամադրել 39-ամյա տղամարդուն, որը 11 տարի անցկացրել էր բանտում, իսկ հետո ազատ էր արձակվել հանցանշանների ոչ բավարար լինելու պատճառով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը որոշում է կայացրել, որ տղամարդը ստացել է «բարոյական վնասներ» , ինչպես նաև՝ անարդարացիորեն սահամանափակվել է նրա ազատ տեղաշարժման իրավունքը:
Տղամարդը ցմահ բանտարկության էր դատապարտվել 2000 թ. կտրոններ կեղծելու մեղադրանքով:









































