2011/12 թվականների մրցաշրջանում «Յուվենթուս»-ը պարտություն չի կրել Ա Սերիայի ոչ մի խաղում: Ավանդույթը շարունակվում է նաև ընթացիկ մրցաշրջանում: Թուրինյան ակումբն իր օգտին է գրանցել 9 հաղթանակ և 1 ոչ-ոքի` ընդհանուր առմամբ անցկացնելով 10 հանդիպում: Եթե «Յուվենթուս»-ը առաջիկա շաբաթ օրը չպարտվի Միլանի «Ինտեր»-ին, ապա Ա Սերիայում հաղթանակների շղթան կհասցնի թվով 50-ի:
«Ինտեր»-ի խաղացող Էստեբան Կամբիասսոն անհամբեր սպասում է առաջիկա հանդիպմանը:
««Յուվենթուս»-ը հիանալի է խաղում: Խոնարհվում եմ թիմի առջև: Առաջիկա հանդիպումը չափազանց կարևոր է և կտարբերվի մնացածներից: Սակայն դեռևս վաղ է որոշել, թե ով է նվաճելու «սկուդետտո»-ն: Ինչ էլ որ տեղի ունենա շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը, հազիվ թե այն որոշիչ դեր ունենա, քանի որ առջևում բազմաթիվ խաղեր են սպասվում»,- ասել է Կամբիասսոն:








































