ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 2-4-ը գտնվելու է Վիենայում` ԿԲ և «Global Association of Risk Professionals» (GARP) ընկերության կողմից համատեղ կազմակերպված բանկային վերահսկողության վերաբերյալ «Բազել 3» թեմայով սեմինարին մասնակցելու համար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեմինարին մասնակցելու են նաև Հայաստանի առևտրային բանկերի ներկայացուցիչները:








































