Դամասկոսի Զահրա Ալ-Ջադիդա թաղամասում պայթեցվել է երկու ականապատ ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է «Սուրիա» հեռուստաալիքը, պայթյունները տեղի են ունեցել քաղաքային պոլիկլինիկաներից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել են խաղաղ բնակիչներ:
«Ալ-Բաաս» թերթը հաղորդում է, որ Դամասկոսի մերձակայքում կառավարական զորքերը շրջափակել և ոչնչացրել են տասնյակ գրոհայինների:
«Սուրիա ալ-ան» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ ապստամբները զգալի կորուստներ են կրել նաև Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում:
Բարդ իրավիճակը շարունակում է պահպանվել Իդլիբում: «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ապստամբները հայտարարել են Սարաքիբ քաղաքի գրավման մասին, որը գտնվում է Հալեպից 50 կմ հարավ-արևմուտք:









































