Նոյեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Գազ-3110» մակնիշի 11 օս 203 և «Մերսեդես» մակնիշի 26 լս 394 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1966 թ. ծնված Մանվել Ալեքսանյանը և «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Սերյոժա Տուբարյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Փրկարարները «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1966 թ. ծնված Արմեն Սարգսյանին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բկ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:








































