Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սիրիան էլեկտրաէներգիայի հարցով վերստին դիմել է Թուրքիային.
«Սիրիայի պաշտոնական աղբյուրները մեր մասնավոր ընկերությանը հայտնել են, որ ցանկանում են վերստին Թուրքիայից ներկրել էլեկտրաէներգիա: Սակայն նրանք այդ խնդրանքը պետք է ներկայացնեն հենց իրենց: Եթե նրանք ավելի շուտ ցանկանային դա, ապա մենք կբավարարեինք դա: Մենք պատրաստ ենք էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիային, քանի որ դա Սիրիայի ժողովրդի առջև հումանիտար պարտք է»:
Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, թե Սիրիան դադարել է Թուրքիայից էլեկտրաէներգիա գնել: Սիրիան սպառվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը ներկրում է Թուրքիայից:







































