Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

«3-րդ մասում» 14-ամյա տղան հորն ամաչեցնելու համար նրա սիրուհու մերկ նկարը գցել է «Օդնոկլասնիկ»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց ամուսնու նախկին սիրուհու նկատմամբ հանցավոր արարք կատարած կնոջ գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննան 2013 թվականի նոյեմբերի 10-ին «Օդնոկլասնիկի» համացանցային կայքում ամուսնու նախկին սիրուհու անունով բացել է կայքէջ, որտեղ առանց իր ախոյանուհու համաձայնությունը ստանալու տեղադրել է նրա մերկ լուսանկարը:

Այսինքն, ըստ նախաքննական մարմնի, Ռուզաննան տարածել է տուժողի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:

Ռուզաննան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Այս հոդվածով նախատեսվող պատիժներն են՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 500-ապատիկը, այսինքն, ներկա պահին՝ 200 հազարից 500 հազար դրամ, կամ կալանք՝ 1-ից մինչև 2 ամիս ժամանակով:

Ռուզաննայի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 15, 12 և 3 ու կես տարեկան:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ռուզաննան հայտարարել է, թե ամուսնու նախկին սիրուհու մերկ լուսանկարը նրա անունով բացված կայքէջում տեղադրել է ոչ թե ինքը, այլ տասնչորսամյա որդին:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց ամբաստանյալի՝ հիմա արդեն տասնհինգամյա որդին:

Դատարանը կարճատև ընդմիջում հայտարարեց, ապահովեց մանկավարժի ներկայությունը անչափահասի հարցաքննությանը: Անչափահասի հարցաքննությանը ներկա էր նաև նրա օրինական ներկայացուցիչը՝ հայրը՝ այն տղամարդը, ում համար տևական ու հոգեմաշ կռիվ են տվել ներկա դատավարության հակառակորդ կողմեր հանդիսացող կանայք՝ ամբաստանյալ Ռուզաննան և տուժող Գայանեն:

Իներտ պահվածքով այս տղամարդը հանդարտ կանգնեց դատական ամբիոնի մոտ, մինչ նրա տասնհինգ տարեկան որդին դատարանին ներկայացնում էր, թե ինչպես է ներընտանեկան շիլաշփոթից հոգնել ու այլ ելք չի գտել, քան՝ իրենց ընտանիքը ծանր վիճակի մեջ գցելու համար իր կարծիքով՝ մեղավոր կնոջ մերկ լուսանկարը համացանց գցելը:

Հայրիկը ներկայումս ընտանիքի գրկում է, մերկ լուսանկարը համացանց գցելու պահին էլ նա եղել է Ռուսաստանում՝ երկու կանանցից բավականին հեռու:

Որպես վկա հարցաքննվող դեռահաս տղան ասաց, որ իր իմանալով՝ հայրը Գայանեի հետ հանդիպել է 2010 թվականին Թուրքիա մեկնող ավտոբուսում: Այդ ժամանակ նա երկու ծնված ու մի դեռ չծնված երեխայի հայր էր:

Գայանեն, կապ հաստատելով այս տղամարդու հետ, 2011 թվականից սկսել է իր «իրավունքները» ներկայացնել նրա ընտանիքին՝ հեռակա կարգով «կռիվ տալով» անգամ անչափահաս երեխաների դեմ:

Այս ընթացքում ծնվել է Ռուզաննայի երրորդ երեխան: Բայց երեխա է ունեցել նաև սիրուհի Գայանեն, ով հայտարարել է, թե իր երեխայի հայրը ևս տվյալ տղամարդն է:

Ըստ անչափահաս վկայի՝ Գայանեի պատճառով իր մայրը մշտապես նյարդայնացել է, անընդհատ վատ է զգացել, մայրն ու հայրը շարունակ վիճել են:

Մի անգամ գիշերվա ժամը 3-ին Գայանեն զանգել է նրանց տուն: Քանի որ փոքր քույրիկը հիվանդ էր, հեռախոսին պատասխանել է արթուն տղան:

Գայանեն վրդովված ձայնով պահանջել է, որ տղան հեռախոսը փոխանցի հորը: Տղան չի փոխանցել:

Գայանեն ասել է. «Արա՛, որ քեզ ասում եմ հորդ կանչի, ուրեմն կանչի»:

Տղան համառել է: Այդ ժամանակ Գայանեն հեռախոսը փոխանցել է ինչ-որ տղամարդու, ով սպառնացել է տղային. «Կգամ, ոտներդ, ձեռներդ կջարդեմ, ականջներդ կկտրեմ»: Տղան միևնույնն է, հորը հեռախոսի մոտ չի կանչել:

Անչափահաս տղան դատարանի հարցին պատասխանեց, որ ինքը հասկանում է, թե ինչու է մայրը նստած ամբաստանյալի տեղում. «Իմ գցած նկարի պատճառով է մայրս այստեղ»:

Ըստ տղայի՝ Գայանեն համացանցով վիրավորական արտահայտություններ է գրել իրենց ամբողջ ընտանիքի հասցեին՝ մոր ու անչափահաս երեխաների: Իրեն էլ գրել է. «Հերդ իմ հետ ա, ոչ թե ձեր հետ»:

Կռվախնձորի դերի մեջ մտած տղամարդը, փոխանակ այնպիսի լուծում տար խնդրին, որ ընտանիքը, մանավանդ անչափահաս երեխաները բարոյական ու հոգեկան տառապանքների չենթարկվեին իր անբարո վարքագծի պատճառով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ըստ անչափահաս տղայի՝ հայրը գնալիս տանն է թողել իր հեռախոսի հիշողության քարտը: Այդ քարտում խաղեր են եղել: Տղան հորից խնդրել է, որ քարտն ինքն օգտագործի իր հեռախոսի համար: Հայրը թույլատրել է:

Հեռախոսի հիշողության քարտի մեջ տղան մի մերկ կնոջ լուսանկար է տեսել, բայց քանի որ Գայանեի արտաքինը չի իմացել, այդ լուսանկարը նրա հետ չի նույնացրել:

Մի օր էլ «Օդնոկլասնիկի» կայքի՝ տղայի էջին «հյուր է եկել» հոր անունով մի էջ, որտեղ տեղադրված են եղել հոր և նրա սիրուհի Գայանեի գրկախառնված լուսանկարները, մի փոքրիկ երեխայի լուսանկարներ: Մոտ քսան-երեսուն լուսանկար է եղել:

Տղան վիրավորվել է: Հորը հարցրել է, թե ինչ էջ է դա: Հայրն էլ ասել է, թե էջն ինքը չի բացել, լուսանկարներն այդ էջում ինքը չի տեղադրել:

Տղան հասկացել է, որ Գայանեն է արել, գրել է նրան՝ էդ խի՞ ես գցում էդ նկարները: Գայանեն էլ պատասխանել է՝ հերդ ինձ պետք չի, նվիրում եմ քեզ:

Անցումային տարիքում գտնվող տղան խորապես վիրավորվել է:

Հոր հետ գրկախառնված Գայանեի լուսանկարները տեսնելով՝ հասկացել է, որ հոր հեռախոսային քարտում եղած մերկ կնոջ լուսանկարը հենց Գայանեի լուսանկարն է: Ու դեռահասի մտածելակերպով որոշել է Գայանեին սաստել հենց նրա մերկ լուսանկարով:

Տղան դատարանում հայտնեց, թե նոր էջ է բացել, Գայանեի մերկ լուսանկարը տեղադրել այնտեղ: Նման բան իր մայրը՝ Ռուզաննան, անել չէր կարող, նա համակարգչային այդքան գիտելիքներ չունի: «Օդնոկլասնիկում» մոր էջն էլ ինքն է բացել: Մայրը կարողանում է միայն դժվարությամբ փոքր տեքստեր հավաքել, շփվել հոր հետ:

Հոր սիրուհու մերկ լուսանկարը համացանցային էջում տեղադրելով՝ տղան Գայանեին գրել է՝ մի նվեր եմ ուղարկում, որ հայրս է տվել, քեզ պիտի դուր գա:

Մերկ լուսանկարը համացանց գցելով՝ տղան, իր ասելով, մտածել է, թե դրանից Գայանեն կամաչի ու հոր հետ գրկախառնված լուսանկարները կհանի հոր անունով բացված էջից:

Բայց Գայանեն այդ լուսանկարները չի հանել: Դրանց համար նա չի ամաչել: Միայն զայրացել է՝ իր մերկ լուսանկարը տեսնելով:

Ըստ տղայի՝ մերկ լուսանկարը համացանց գցելիս ինքը մորը ոչինչ չի ասել, մայրը չի իմացել:

Գայանեն զանգել է տղայի հորը, բողոքել: Հայրը զանգել է տուն, հարցրել, թե ինչո՞ւ են նման բան արել, թող անմիջապես լուսանկարը հեռացնեն էջից:

Ռուզաննան, իմանալով որդու արածը, հանդիմանել է նրան, որ առանց ասելու նման բան է արել:

Ըստ տղայի՝ ինքը լուսանկարը գցելու հաջորդ երեկոյան այն հեռացրել է էջից:

Երբ մորը ոստիկանություն են կանչել, մայրը տղային ասել է՝ ես ինձ վրա կվերցնեմ, որ դու միլիցիայի դռները չընկնես: «Մենք չգիտեինք, որ գործը էսքան կհասնի: Ո՞ր մայրը կուզի, որ իր երեխան նման բանի մեջ ընկնի»,- մոր խոստովանությունը այսպես բացատրեց ծնողների վեճերի պատճառով հոգեկան տառապանքներ կրած երեխան:

Ըստ տղայի՝ ոստիկանությունում մորն ասել էին, որ համացանց գցված լուսանկարը նա իր հեռախոսով տանի ու քննիչին ցույց տա: Տղան ինքն է հոր հեռախոսային քարտից մոր հեռախոսին ուղարկել մերկ Գայանեի լուսանկարը: Դա արել է քննիչի ուզելով:

Բայց նախաքննական մարմինը կնոջ հեռախոսում ներկայացված՝ ախոյանուհու լուսանկարը համարել է կնոջ մեղքը հաստատող ապացույց…

Անչափահաս տղան մեծերի կռիվների մեջ ոտնատակ է ընկել, անվերջ սթրեսների ենթարկվել: Սեփական կրքերի մեջ խճճված մեծերը տղայի ոտնատակ լինելը չեն էլ նկատել…

Ու հիմա դեռահասը դատարանի առաջ վկայություն է տալիս ինքն իր դեմ՝ վերստին ընկնելով իրեն ոչ վայել խնդիրների ու արտահայտությունների, տվյալ դեպքում՝ նաև մեղքի բեռան տակ…

Տուժողի ներկայացուցիչ փաստաբանը տասնհինգամյա տղային հարցեր էր տալիս, ինչպես կհարցաքններ չափահաս մեկին:

Նախագահողը բազմիցս հիշեցրեց փաստաբանին, որ նրա առաջ պատանի է, որ անչափահաս վկայի հարցաքննությունը նման տոնով չի կարելի վարել: Որոշ հարցեր դատարանը ստիպված հանեց, քանի որ դրանք անհամատեղելի էին տղայի տարիքին:

Տուժողի ներկայացուցիչը տղայի պատասխանները գնահատեց որպես «անտրամաբանական» պատասխաններ:

Տուժողը՝ վիճելի տղամարդու սիրուհին, երեխային հարցրեց. «Ի՞նչ բարոյական իրավունք ունեիք նման բան անելու»:

Ամբաստանյալ Ռուզաննայի շահերի պաշտպանն առարկեց ու հայտարարեց. «Բարոյականությունից խոսում է մի չափահաս կին, ով անչափահաս երեխային հաղորդագրություն է գրել, թե քո հայրն արդեն ինձ պետք չի…»:

Պաշտպանը հրապարակեց մասնավոր անձի՝ անչափահաս տղայի հետ նրա օրինական ներկայացուցչի ներկայությամբ վարած իր զրույցի արձանագրությունը, որտեղ ասվում էր նույնը, ինչ տղան արդեն որպես նոր ներգրավված վկա՝ պատմեց դատարանում: Արձանագրությունը կցվեց քրեական գործին:

Տղան ասաց. «Միշտ ցանկացել եմ ճիշտն ասել, բայց մայրս չի թողել: Նա չէր ուզում, որ ես այսպիսի վիճակում հայտնվեմ»:

Նիստի ընդմիջման ժամանակ այս ընտանիքի բարեկամուհին ասաց, որ դեռահաս տղան այնքան է տառապել իրենց ընտանիքում Գայանեի պատճառով առաջացած լարվածությունից, որ եղել են դեպքեր՝ դպրոցում ուշաթափվել է: Տղան ուժեղ գլխացավեր է ունենում, թույլ առողջություն ունի:

Երրորդ երեխայով հղի Ռուզաննան էլ Գայանեի կողմից անվերջ հրահրվող վեճերի պատճառով հաճախ ուշաթափվել է, եղել է մշտական լարվածության ու սթրեսային վիճակում: Այսօր առողջական խնդիրներ ունի նաև այդ սթրեսները մոր արգանդում կրած երեխան, որ հիմա երեքուկես տարեկան է…

Դատարանում էր նաև այս ընտանիքի քավորը, ով չարդարացնելով իր սանիկին, այնուամենայնիվ ասաց, որ նրանց ընտանեկան ճգնաժամի հիմնական մեղավորը ներկայումս տուժող համարվող Գայանեն է…

Տուժողի ներկայացուցիչը միջնորդեց, որ դատարանը հրավիրի ու որպես վկա հարցաքննի Գայանեի եղբորը, ով հեռախոսազրույց էր ունեցել Ռուզաննայի հետ, վերջինս ասել էր, թե լուսանկարը ինքն է գցել համացանց: Ռուզաննան չժխտեց, նա ասաց, որ Գայանեի եղբորն ասել է՝ այո, մենք ենք գցել լուսանկարը, մենք էլ կհանենք: Ռուզաննան ասաց, որ այդ ժամանակ տղան արդեն պատմել էր իրեն, ինքն էլ գիտեր, որ տղան նկարը հանելու է:

Ռուզաննայի ամուսնու նախկին սիրուհու եղբոր անունը, պարզվեց, Սիրեկան է…
Սիրեկանին դատարանը կհրավիրի որպես վկա ու կհարցաքննի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում