Tuesday, 23 06 2026
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Շուռ գալ Ռուսաստանի դեմ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի երեկվա ելույթի արձագանքները գնահատելիս գրեթե բոլորի վարքագծում նկատելի է դառնում, որ քաղաքական ուժերը նույնիսկ ինչ-որ առումով կամովին են հայտնվել արտաքին գործընթացների ազդեցության տակ` այդպիսով փորձելով նվազեցնել բարդագույն կացության և մարտահրավերների առաջ հայտնված Հայաստանի ապագայի համար իրենց պատասխանատվության ծանր բեռը` իշխանությունն իր մասով (ներառյալ իշխանամերձ ուժերն ու տարբեր արբանյակները), իսկ ընդդիմությունն էլ իր մասով (ներառյալ ընդդիմություն համարվող ուժերը): Այդ պարագայում կարևոր հարցադրումներից մեկը դառնում է այն, թե ի վերջո արտաքին քաղաքական գործընթացներ նախաձեռնող միջազգային քաղաքական կենտրոններից ո՞ր մեկն է գերակա լինելու Հայաստանի առաջիկա գործընթացների ստատուս քվոյի գծագրման հարցում` Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը:

Այժմ նկատելիորեն տեսանելի է Ռուսաստանի գերակայությունը Հայաստանին վերաբերող խնդիրներում: Դրա վկայություն կամ կնիք դիտվեց 2013թ․ սեպտեմեբրի 3-ի հայտնի որոշումը: Դրա հետ միաժամանակ, այդ անցուդարձի հանդեպ քաղաքական դաշտի արձագանքն էլ իր հերթին վկայեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը, գրեթե առանց բացառության, ընդունում են կամ պատրաստ են ընդունել Ռուսաստանի գերակայությունը` անկախ այն բանից, թե որքանով են դա անում ի խորոց սրտի, և որքանով են անում պարզապես ելնելով քաղաքական կոնյունկտուրայից:

Ակնհայտ է դառնում, որ ռուսները տիրել են քաղաքական դաշտին ու պրոցեսներին: Սակայն քաղաքականությունը բավական նուրբ երևույթ է և ունի ոչ միայն արտաքին դրսևորումներ, այլև ներքին լուրջ շերտեր, որոնց համար արտաքին դրսևորումները հաճախ ունենում են ընդամենը խորքային առումով առավել հաջող մանևրելու հնարավորություն ընձեռող դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանում կատարվող գործընթացները, ինչպես քաղաքական ցանկացած գործընթաց, պետք է դիտարկել ոչ միայն տվյալ պահի կամ միջնաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով: Այդ պայմաններում, անգամ տվյալ պահի իրողությունները սկսում են որոշակիորեն այլ լույսի ներքո ընկալվել:

Մասնավորապես` երբ մենք փորձում ենք, այդուհանդերձ, ստանալ մի պարզ հարցի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտում ունի ինստիտուցիոնալ կայուն ներկայություն, ապա պատասխանը, թերևս, բացասական է: Չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի քաղաքական դաշտին կապող տնտեսա-քաղաքական բազում թելերին, այդուհանդերձ ինստիտուցիոնալ իմաստով այդ տիրույթում վակուում է, այն դեպքում, երբ Արևմուտքը Հայաստանի հետ աշխատում է հայաստանյան կյանքի տարբեր ոլորտների հետ անմիջական առնչություն ունեցող և տարեցտարի զգալի դերակատարում ստանձնող միջազգային կառույցների միջոցով, լինի դա օժանդակություն քաղաքացիական կազմակերպություններին, հասարակական սեկտորին, տնտեսական դաշտին, թե քաղաքական սուբյեկտներին, որոնք տարատեսակ ներգրավվածություններ են ունենում ձևով համաշխարհային, իսկ բովանդակությամբ արևմտյան բնույթի տարբեր կառույցների աշխատանքներում:

Այսինքն` նկատելի է, որ եթե Ռուսաստանը փորձում է առաջ շարժվել «շինությունները» տնօրինելու ճանապարհով, Արևմուտքը կամաց-կամաց տնօրինություն է փորձում հաստատել տարածքի վրա: Ընդ որում` շինությունն առավել տեսանելի լինելով հանդերձ, այդուամենայնիվ, գտնվում է տարածքի վրա, ոչ թե օդում, այսինքն` կախված է տարածքից: Եվ այդ գիտակցումը, թերևս, երբեք չի լքում Հայաստանի ներքաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր «շինություններին»:

Այսօր Ռուսաստանին հպատակվելու պատրաստակամությամբ հանդերձ, վաղը նրանք նույն պատրաստակամությամբ կարող են շուռ գալ Ռուսաստանի դեմ, երբ Արևմուտքը կլուծի տարածքի լիակատար հսկողության հարցը: Իսկ այդ հարցն Արևմուտքը լուծում է արժեքային էքսպանսիայի միջոցով` տարածելով արժեքներ, որոնք քաղաքացիներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք, զարգացում: Ընդ որում` մի հատկանշական պարագա. այդ խոստման օրինակներ են արդեն ոչ միայն հենց արևմտյան բերեկեցիկ երկրները, որոնց առումով միշտ բերվում է հակափաստարկ, թե նրանք երկար ժամանակի ընթացքում են հասել ներկայի բարեկեցությանը, այլ արդեն մեր անմիջական հարևան Վրաստանը: Վրաստանը, որն, ի դեպ, դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության տիրույթից, վերջին տարիներին արձանագրում է հասարակական-պետական կյանքի կազմակերպման լուրջ հաջողություններ, և այլևս չի աշխատում փաստարկը, թե արժեքը չէ բանը, այլ ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում