Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարար Դավիթ Նարմանիան և Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Մուրադ Բուրհանը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցն ու համատեղ իրականացվող նախագծերը:
Նախարարությունից հայտնել են, որ այդ հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ: Հանդիպման ժամանակ կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի վրացական (Մարաբդա-Կարծախի) հատվածի կառուցմանը:
Հանդիպման ժամանակ Նարմանիան ընդգծել է ԲԹԿ-ի ռազմավարական նշանակությունը և հատուկ ուշադրություն է դարձրել տնտեսական օգուտի վրա, որը կարող են ստանալ նախագծին մասնակցող երկրները:









































