Saturday, 13 06 2026
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել

2013 թ. բյուջեի նախագծով գիտությանը հատկացվող 11.2 մլրդ դրամը ՀՆԱ-ի 0.246%-ն է. Հրանտ Բագրատյան

2013 թ. բյուջեի նախագծով գիտությանը հատկացվող 11.2 մլրդ դրամը ՀՆԱ-ի 0.246%-ն է։ Ինչպես այսօր ԱԺ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրատ Բագրատյանը, առաջիկայում կառավարությունն ու ԱԺ-ն հնարավորություն կունենան մի օրենսդրական նախաձեռնություն ևս մերժել, այն, որ գիտության ֆինանսավորումը պետք է լինի 1%։

Ըստ Բագրատյանի՝ զբոսաշրջիկների փոխարեն պետք է գիտնականների խմբեր լինեն ՀՀ-ում։ Պատգամավորը հայտարարեց, եթե իշխանությունն ուզում է գիտելիքահեն տնտեսություն ստեղծել, պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը, գոնե 5 տարի առաջվա բյուջեի կառուցվածքը պահպանել։

«Ինչպե՞ս կարելի է անընդհատ պակասեցնել այս ուղղությամբ հատկացումները։

Գյուղատնտեսությունից ավելի շատ է արտադրում։ Պետք է տաք, որ ստանաք։ Այստեղ է արտադրվում ամենաշատ ավելացված արժեքը»,- շեշտեց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ բյուջեի եկամուտները կարող էին ավելի շատ լինել, բայց այս պայմաններում անգամ բաշխումը ճիշտ չի կատարվել;

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը համաձայնեց, որ, իհարկե, գիտությանը պետք է ավելի շատ հատկացվեր, որևէ առարկություն այստեղ չկա, սակայն չկիսեց 1% սահմանելու կարծիքը։ Նրա խոսքով, բյուջեում տոկոսների նախատեսումը ընդունելի պրակտիա չէ, այլապես մեխանիկորեն բաժանում կարվեր, և տոկոսների ամրագրումը միշտ խնդիրներ է առաջացրել։ «Դա խանգարում է կառավարությանն ու ԱԺ-ին ճիշտ որոշում ընդունել։ Տոկոսներին չեմ էլ ուզում անդրադառնալ, պարզ է, որ ինչքան էլ լինի, 100 %-ից չի անցնելու»,- ասաց Պ. Սաֆարյանը։

«Պարոն Սաֆարյան, ես Ձեզ հավատացնում եմ, բացարձակապես այդպես չէ, ինչպես պատասխանում եք»,- հակադարձեց Հ. Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով, ՀՀ բյուջեն 90 էջից դարձել է 3000, իսկ ԱՄՆ բյուջեն 20 հազ. էջ է։ Բագրատյանը նշեց, որ ՀՀ բյուջեում ծախսեր կան, որ կարելի է 100 %-ով հանել, մեզ մոտ պարտադիր են համարում ՊՆ և ազգային անվտանգության ոլորտները, իսկ ԱՄՆ-ում՝ սոցիալական ուղղությունները։

Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, թե առաջարկը պետք էր անել համապատասխան հարցի՝ ՊՆ ոլորտի քննարկման ժամանակ։

«Ձեր արած դիտողությունը չի համապատասխանում հարցի էությանը»,- նկատեց Հ. Բագրտյանը՝ նշելով, որ ՊՆ ֆինանսավորման քննարկման ժամանակ ինքը հատուկ չի առաջարկել կրճատումներ անել:

«Սաֆարյանն ասաց՝ ես իրեն չհասկացա: Հիմա ես իրեն բացատրե՞մ, թե՞ չէ»,- հարցրեց Բագրատյանն ու բացատրեց, որ գիտության ֆինանսավորման թիվը ֆիքսված է աշխարհի շատ երկրներում, և դրանից վախենալու կարիք չկա, և հարկավոր է դադարել այս ոլորտին նայել որպես մնացորդային ոլորտի։

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում