Սկսվել են Dreamfall Chapters խաղի նախապատրաստական աշխատանքները. այն The Longest Journey-ի շարունակությունն է: Այս մասին հաղորդվում է Funcom ընկերության կայքում տեղակայված մամլո հաղորդագրության մեջ:
Խաղի ստեղծմամբ կզբաղվի Red Thread Games անվանմամբ նոր, անկախ ստուդիան, որի հիմնադիրն է խաղերի դիզայներ Ռագնար Թորնքվիսթը, ով ստեղծել է The Longest Journey սերիան:
Խաղի հեղինակները նախագծի համար արդեն գտել են նոր ներդրողի: Ինչպես հայտնել է Թորնքվիսթը Twitter-ի իր էջում, Նորվեգիայի կինոինստիտուտը որոշել է օգնել իրենց և ֆինանսավորել է նախագծի առաջին փուլը: Ստուդիան կազմակերպությունից ստացել է շուրջ 175 հազար դոլար:
Dreamfall Chapters-ը կարտադրվի Funcom-ի լիցենզիայով: Funcom-ում իրենց հերթին նշել են, որ Ռագնար Թորնքվիսթը կշարունակի զբաղեցնել The Secret World-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը:
Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչ պլատֆորմով և երբ դուրս կգա խաղը:
The Longest Journey սերիայի առաջին մասը վաճառքի է հանվել 1999թ.: Այն արկած էր` point-and-click ժանրում: 2006թ. լույս տեսավ դրա անուղղակի սիքվելը՝ Dreamfall: The Longest Journey:
2009թ. Funcom-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ խաղի արտադրությունը սառեցված է, սակայն անձամբ Թորնքվիսթը հույս էր հայտնում, որ Dreamаfall Chapters-ը լույս կտեսնի մինչև 2013թ. սկիզբը:










































