Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է «Արսենալ»-ի կազմում տեսնել իր հայրենակից Մարիո Գյոտցեին:
Football Direct News-ի փոխանցմամբ՝ Օզիլը Վենգերին խնդրել է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպանի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Գյոտցեին «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից՝ 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տեղափոխության արժեքը կազմել է 37 մլն եվրո:
Այնուամենայնիվ, Գյոտցեին տեղ չունի իր թիմի մեկնարկային կազմում: Նշվում է, որ եթե «Բավարիա»-ն ցանկանա տրանսֆերի հանել Գյոտցեին, Վենգերը դեմ չի լինի նրան իր թիմում տեսնել:


































