Հանգստյան օրերին հղի Սկառլետ Յոհանսոնը զբոսնել է Փարիզում Լյուքսեմբուրգյան այգում իր փեսացուի՝ Ռոման Դորիակի ու մի քանի ընկերների հետ, հայտնում է spletnik.ru-ն:
29-ամյա դերասանուհին պաղպաղակ է կերել, ինչպես նաև ցուցադրել նոր սանրվածքը՝ նորաձև բոբը: Դերասանուհու հղի փորն ավելի նկատելի է դարձել:
Հիշեցնենք, որ մարտին Յոհանսոնը հայտարարեց, որ ծրագրում է ամուսնանալ ֆրանսիացի լրագրող Դորիակի հետ, սակայն կոնկրետ օր չի նշել:










































