Խորվաթիայի հյուսիս-արևելքում ծնվել է ութոտանի հերմոֆրոդիտ այծ, որն ունի ինչպես իգական, այնպես էլ արական սեռական օրգաններ:
Անասնաբույժների խոսքով՝ դա տեղի է ունեցել երկու էմբրիոնների միաձուլման հետևանքով: Կենդանու տերը որոշել է պահպանել կենդանու կյանքը, հայտնում է Mirror-ը:
Ֆերմերի խոսքով՝ շանսը, որ զարմանալի կենդանին ողջ կմնա, մեծ չէ, սակայն եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա կենդանին 2-3 տարի կապրի: Տղամարդը մտադիր է պայքարել իր կենդանու կյանքի համար:
Ֆերմերի խոսքով՝ քայլելու համար այծը դեռ չափազանց թույլ է:









































