Շուրջ 150 ընկերություններ՝ ներառյալ Google-ը, Facebook-ը և Microsoft-ը, կապի հարցերով ամերիկյան դաշնային հանձնաժողովին (FCC) կոչ են արել ընդունել ցանցային չեզոքության ավելի կոշտ կանոններ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
FCC-ի ներկայացուցիչներին խնդրում են վերանայել առաջարկը, որը, քննադատների կարծիքով՝ համացանցային փրովայդերներին թույլ կտա գին սահմանել ավելի արագ և որակյալ հասանելիության համար: Ինչպես կարծում են նամակի հեղինակները, դա սպառնում է համացանցին: FCC-ն ծրագրում է նոր կանոնները քննարկել մեկ շաբաթից:
«Անհատականացված առևուր և խտրականություն թույլ տալու փոխարեն՝ հանձնաժողովի կանոնները ստացիոնար և բջջային հարթակների օգտատերերին և համացանցային ընկերություններին պետք է պաշտպանեն արգելափակումից, խտրականությունից և վճարովի գերակայությունից, ինչպես նաև համացանցային ծառայությունների շուկան դարձնել ավելի թափանցիկ»,- ասվում է նամակում:












































