80-ական թթ համաշխարհային քաղաքականության երկու նշանավոր դեմքեր` Միխայիլ Գորբաչովը և Ջորջ Բուշ-ավագը հինգշաբթի հանդիպել են ոչ պաշտոնական պայմաններում` ամերիկյան Հյուսթոն քաղաքում:
Այն ժամանակվա գերհզոր երկու պետութունների նախկին նախագահները շփվել են և ճաշել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի, Բուշի տիկնոջ` Բարբարայի և Գորբաչովի դստեր`Իրինայի ընկերակցությամբ:
ԽՍՀՄ-ի առաջին նախագահը Բուշ-ավագին ռուսերեն գիրք է նվիրել իր լուսանկարներով և ստորագրությամբ` հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ Բուշ-ավագը և Գորբաչովն առաջին անգամ հանդիպել են Բեռլինյան պատի քանդվելուց հետո Մալթայում 1989թ.-ին: Ընդհանուր առմամբ նրանք բարձրագույն մակարդակի երեք հանդիպում են ունեցել:









































