Իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքները (Պաբլո Պիկասո, Ալբերտո Ջակոմետի, Անրի Մատիս, Էդգար Դեգա և այլք) երեկ կայացած աճուրդի ժամանակ Sotheby’s-ին 219 մլն դոլար են բերել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Այդ գումարից 63.9 միլիոնը գլուխգործոցների վրա ծախսել են ասիացի կոլեկցիոներները՝ Չինաստանի, Թայվանի և Հոնկոնգի ներկայացուցիչները:
Լոտերի 30 տոկոսը (71-ից 21-ը) գնորդ չի գտել:
Աճուրդի գլխավոր լոտը եղել է Պիկասոյի «Փրկությունը», որը վաճառվել է 31.5 մլն դոլարով, մինչդեռ մեկնարկային գին էր սահմանվել 14-18 մլն դոլարը:










































