Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը շարքից դուրս է մնացել 8-10 շաբաթով: Այդ մասին է հայտնում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Դարպասապահն ուսի վիրահատության է ենթարկվել: Այն հաջող է անցել:
Հիշեցնենք` Չեխը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ առաջին խաղում: Այն կայացել է ապրիլի 22-ին Մադրիդում և ավարտվել 0:0 հաշվով: Պատասխան խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտություն կրեցին և դուրս մնացին մրցապայքարից:



































