Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հոլանդացի մասնագետը կհեռանա զբաղեցրած պաշտոնից աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ «կարմիր սատանաներ»-ը կհայտարարեն վան Գալին` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
«Շատ կցանկանայի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հուսով եմ` կստանամ այդ աշխատանքը: «Յունայթեդ»-ն աշխարհի մեծագույն ակումբներից է: Հիանալի մարտահրավեր է ինձ համար: Ինչևիցե, այժմ պետք է կենտրոնանամ ներկայիս աշխատանքի վրա: Երկար եմ սպասել աշխարհի առաջնությանը: Այն շատ կարևոր է»,- ասել է վան Գալը:








































