Միջազգային օլիմպիական կոմիտեն ԱՄՆ-ի տարածքում Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքները մինչև 2032 թվականը փոխանցել է NBCUniversal: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հեռուստաընկերության հետ ստորագրած պայմանագրի համաձայն` 2021-2032 թվականներին ՄՕԿ-ը կստանա 7.65մլրդ դոլար և ևս 100 մլն, որը կազմակերպությունը կօգտագործի օլիմպիական արժեքների տարածման համար 2015-2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ 2011-ին NBCU-ն Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունք էր ստացել մինչև 2020 թվականը: Այն ժամանակ պայմանագրով նախատեսված էր ստանալ 4.38 մլրդ դոլար: Հավելենք նաև, որ առաջին Օլիմպիադան, որ հեռարձակել է ընկերությունը, եղել են Տոկիոյի 1964 թվականի օլիմպիական խաղերը:








































