ԱՄՆ-ում դատարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Լեո Շարփին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ կոկաինի մաքսանենգության համար: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Դեթրոյթի դաշնային դատավոր Նենսի Էդմունդսը Շարփի դատավճիռը կայացրել է չորեքշաբթի օրը, երբ լրանում էր նրա 90-ամյակը: Էդմունդսի խոսքերով՝ դատապարտյալի տարիքը և Երկրորդ համաշխարհայինին մասնակցությունը բավարար չեն պատիժը մեղմելու համար: Նա Շարփի գործը անվանել է «բարդ և զզվելի»:
Հաղորդվում է, որ 7 ամիս առաջ Շարփը խոստովանել է, որ Միչիգան է ուղարկել մեկ տոննայից ավելի կոկաին՝ նախատեսված մեքսիկական թմրակարտելի համար:









































