Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է հակախտրական օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է երկրի «Օրենսդրական լրաբերում» և, հետևաբար, ուժի մեջ է մտել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Խտրականության բոլոր ձևերն արմատախիլ անելու մասին» օրենքը մայիսի 2-ին: Համաձայն օրենքի՝ երկրում արգելվում է խտրականության ցանկացած դրսևորում: Մասնավորապես՝ օրենքի նպատակն է մարդկանց իրավահավասարության սկզբունքին հետևելը՝ անկախ սեռից, մաշկի գույնից, քաղաքացիությունից, կրոնական դավանանքից, ընտանեկան վիճակից, սեռական կողմնորոշումից, գենդերային նույնականացումից, քաղաքական հայացքներից և այլն:









































