Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով նա կոչ էր արել հետաձգել Ուկրաինայի արևելյան տարածաշրջանների կարգավիճակի մասին հանրաքվեն:
«Մեր երկրի արևելքում ցանկացած ահաբեկչական հանրաքվե անօրինական է, հետևաբար դրա տեղափոխման մասին կոչերը ոչ թե բարի կամքի դրսևորում են, այլ սովորական ֆարս»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է BBC-ն:
Նա նշել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ չկա, և հակամարտության էությունը կայանում է երկրի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայի մեջ:
Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարել են նաև, որ Ուկրաինայի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է քաղաքական ուժերի, տարածաշրջանների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայնամասշտաբ ազգային երկխոսությունը: Սակայն միաժամանակ նշվել է, որ երկխոսությունն ահաբեկիչների հետ անհնարին է:









































